Նորություններ

Վերադառնալ
21.07.2016

«Վերապատրաստումը և մասնագիտական կատարելագործումը» թեմայով դասընթաց կրթահամալիրում

«Վերապատրաստումը և մասնագիտական կատարելագործումը» թեմայով դասընթաց կրթահամալիրում

2016թ. հուլիսի 19-ին և հուլիսի 20-ից 21-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ ու աջակցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց երկու դասընթաց: Դասընթացները վարում էին Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի փորձագետներ Թիմ Փարսոնսը և Դեյվիդ Քլարկը:

«Մարդու իրավունքները և հասարակական կարգի պահպանությունը» թեմայով առաջին դասընթացը նախատեսված էր կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի սովորողների համար, իսկ երկրորդ դասընթացը` կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի համար:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը: Իր խոսքում Տ. Եսայանը նշեց, որ պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական վերապատրաստումը հանդիսանում է կրթահամալիրի առաջնահերթություններից մեկը, և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ինչպես նաև այլ միջազգային գործընկերների աջակցությամբ կրթահամալիրում պարբերաբար կազմակերպվում և անցկացվում են վերապատրաստման դասընթացներ:

Դասընթացի ընթացքում դասախոսություններ եղան ուսումնական կարիքների վերլուծության, ուսումնական ծրագրերի մշակման, դասի պլանավորման, նպատակների և խնդիրների վերաբերյալ: Դասախոսություններին հաջորդեցին խմբային գործնական վարժությունները:

Դասընթացի ավարտին փակման խոսքով հանդես եկավ կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գևորգյանը: