Նորություններ

Վերադառնալ
24.05.2013

«Տեղեկատվական անվտանգության» թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

 «Տեղեկատվական անվտանգության» թեմայով դասընթաց  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

ՀՀ ոստիկանություն - ԵԱՀԿ փոխհամագործակցության շրջանակներում  ս. թ. մայիսի 13-ից 24-ը  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ  «Տեղեկատվական անվտանգության» թեմայով դասընթաց, որը վարեց  ԵԱՀԿ փորձագետ, Նյու Յորքի Ալբանի պետական համալսարանի պրոֆեսոր, դատական եւ ապահովագրական տեղեկատվության պետական կենտրոնի տնօրեն Սանջեյ Գոելը:

Վերոնշյալ դասընթացին մասնակցեցին ՀՀ  ոստիկանության կրթահամալիրի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ճանապարհային ոստիկանության, Ինֆորմացիոն կենտրոնի, Ինտերպոլի ԱԿԲ-ի և Կապի բաժնի թվով 17 ծառայող: Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին քննություններ և ստացան մասնակցության հավաստագրեր: Հավաստագրերի հանձնման արարողությանը մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Լիլիան Շալառուն, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ. Բադասյանը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը: