Նորություններ

Վերադառնալ
20.06.2014

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2014 թվականի հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի  մագիստրատուրայի առկա ուսուցման՝ 2013-2014 ուսումնական տարվա  թվով 5 շրջանավարտների  դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորանքի  խոսքերով հանդես եկան ՀՀ  ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ  Հովհաննես Վարյանը և պետական  ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության  գնդապետ Արմեն Ղուկասյանը: Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը, 5 շրջանավարտներից երկուսը արժանացան գերազանցության դիպլոմների:

Մագիստրատուրան գերազանցությամբ ավարտած շրջանավարտ Մուշեղ Սահակյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ստեղծված են բոլոր պայմանները հավուր պատշաճի  կրթություն ստանալու համար և շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ առանձնահատուկ հոգատարության և ուսումնական  գործընթացն  իրենց ուշադրության կենտրոնում պահելու համար:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր