Նորություններ

Վերադառնալ
19.06.2015

Ակադեմիայի նոր շրջանավարտներ

Ակադեմիայի նոր շրջանավարտներ

2015 թվականի հունիսի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման՝ 2014-2015 ուսումնական տարվա թվով յոթ շրջանավարտների  դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը  ներկա էին` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Մագիստրատուրայի յոթ շրջանավարտներից երկուսը` Արտակ Արմենի Ղազարյանը, Աբգար Սամվելի Մարգարյանը ստացան գերազանցության դիպլոմներ:

Շնորհավորական խոսքով հանդես եկան` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը: Մագիստրատուրան ավարտած շրջանավարտները իրենց շնորհակալական խոսքում նշեցին, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կրթություն ստանալու համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները և շնորհակալություն հայտնեցին ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ առանձնահատուկ հոգատարության և ուսումնական գործընթացն իրենց ուշադրության կենտրոնում պահելու համար:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության վերջում շրջանավարտները ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողին:

 


ՀՀ ոստիկանության կրթահամալիր