Նորություններ
ՎերադառնալԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ (ոստիկանության) բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադա ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
Սույն թվականի հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց ՆԳՆ (ոստիկանության) ղեկավար կազմի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ (ոստիկանության) բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադան: Սեղանի թենիս, շախմատ և ծանրաքար մարզաձևերում մրցում էին ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, Բելառուսի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Վրաստանի ՆԳՆ ակադեմիաների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմերը:
Առաջնության արդյունքներով սեղանի թենիս մարզաձևում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց կրթահամալիրը, իսկ երրորդ տեղը` Վրաստանի ՆԳՆ ակադեմիան: Շախմատի մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիան, երկրորդ տեղը` ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան, իսկ երրորդ տեղը` ՀՀ ոստիկանության կրթահամալիրը: Ծանրաքար մարզաձևում առաջին տեղը զբաղեցրեց Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիան, երկրորդ տեղը զբաղեցրեց կրթահամալիրը, երրորդ տեղը` Վրաստանի ՆԳՆ ակադեմիան:
Ընդհանուր թիմային հաշվարկներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի թիմը: