Նորություններ
ՎերադառնալԱպրիլի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց միջբուհական կոնֆերանս «Հայող ցեղասպանության ճանաչման միջազգային իրավական հիմնահարցը» թեմայով
2013 թվականի ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց միջբուհական կոնֆերանս «Հայող ցեղասպանության ճանաչման միջազգային իրավական հիմնահարցը» թեմայով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ.Թ.Գրիգորյանը:
Կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ., դոցենտ Կարեն Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի
Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արմեն Մարուքյանը,
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական և ղեկավար կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետների, Կրթության միջազգային ակադեմիայի միջազգային
հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները:
Հայոց ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակականության մասին ելույթով հանդես եկավ պ.գ.թ., դոցենտ Կարեն Խաչատրյանը, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման պատմաիրավական հիմքերի մասին ելույթով հանդես եկավ պ.գ.թ., դոցենտ Արմեն Մարուքյանը:
Զեկույցով հանդես եկան Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի
իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ասլանյանը («ՀայոցԵղեռեն-Հրեականհոլոքոստ /զուգահեռներ/»), ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 1-ին կուրս ուսանողուհի Նվարդ Վարյանը («Անպատժելիությունը որպես ցեղասպանությունների ինքնավերարտադրման պատճառ»), ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Բադալյանը («ՄԱԿ-ը և ցեղասպանության հիմնախնդիրը»), Եվրոպական կրթական
տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Ավագիմյանը («Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն»), Կրթության միջազգային ակադեմիա միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Սեդրակ Ստեփանյանը («Հայկական ավանդական կուսակցությունների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»):
շ
ՀՀ ոստիկանության կրթահամալիր