Նորություններ

Վերադառնալ
19.06.2014

Բուլղարիայի Ազգային ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Բուլղարիայի Ազգային ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2014թ. հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի մոտ տեղի ունեցավ հանդիպում Ոստիկանության եվրոպական քոլեջի 2014 թ. ոստիկանական փոխանակման ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության Ազգային ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակից Վլադիսլավ Դիմիտրովի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության կրթահամալիրի միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդգես Մազայանը, նշված բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Կարինե Սաֆարյանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ օպեր-լիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգես Աբրահամյանը և Ոստիկանության եվրոպական քոլեջի փոխանակման ծրագրի ազգային համակարգող, ոստիկանության կապիտան Ռուսլան Մարանդյանը: Հանդիպման ընթացքում ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի կողմից ներկայացվեցին կրթահամալիրի կառուցվածքը, վերջինիս կազմի մեջ մտնող ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրի ընդունելության կարգը և ուսումնառության առանձնահատկությունները: Վլադիսլավ Դիմիտրովը ներկայացրեց Բուլղարիայի Հանրապետության ոստիկանական կրթական համակարգը, ինչպես նաև` տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկությունները Բուլղարիայում: 

ՀՀ ոստիկանության կրթահամալիր