Նորություններ
ՎերադառնալԳիտագործնական սեմինար Վոլգոգրադի ՆԳՆ ակադեմիայում
2014 թվականի հոկտեմբերի 2-ից 4-ը, միջազգային համագործակցության շրջանակներում, Վոլգոգրադի ՆԳՆ ակադեմիա մեկնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Սեմերջյանը, ինչպես նաև նույն ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ս.Մարգարյանը:
Այցի շրջանակներում վերջիններս մասնակցեցին << ՌԴ և ՀՀ տարածքներում հանցավորության դեմ պայքարի փորձի և իրավական համակարգերի համեմատական վերլուծություն>> թեմայով գիտագործնական սեմինարին: Սեմինարի բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ոստիկանության փոխգնդապետ Մ. Սեմերջյանը, իսկ սեմինարի ընթացքում <<ՀՀ-ում կրիմինալիստիկայի զարգացումը>> թեմայով ելույթ ունեցավ ոստիկանության փոխգնդապետ Ս.Մարգարյանը:
Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ.Ի.Տրետյակովը ողջույնի խոսքեր հղելով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանին՝ պատրաստակամություն հայտնեց ընդլայնել կրթական հաստատությունների համագործակցությունը ոստիկանության կադրերի պատրաստման գործում:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր