Նորություններ

Վերադառնալ
16.09.2015

Գիտխորհրդի 5-րդ նիստը

2015 թվականի սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2015 թվականի թիվ 5 նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա ուսուցման բակալավրիատի նախկին սովորողին ակադեմիայում վերականգնելու և ուսումնական պլաններին հավանություն տալու հարցերը: Քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց չմիջնորդել ՀՀ ոստիկանության պետին ակադեմիայի նախկին սովորողին վերականգնելու համար, ինչպես նաև հավանություն տալ ներկայացված ուսումնական պլաններին:  Գիտական խորհրդի նիստին հաջորդեց  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խոհրդի թվով 4-րդ նիստը:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր