Նորություններ

Վերադառնալ
17.09.2015

ԵԱՀԿ պատվիրակները՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

ԵԱՀԿ պատվիրակները՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2015թ. սեպտեմբերի 17-ին ճանաչողական այցով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ քարտուղարության հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, դեսպան Մարսել Պեշկոն, ԵԱՀԿ քարտուղարության քաղաքականությունների աջակցման հարցերի պատասխանատու Մարտին Շուստերը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցները: Հյուրերը հանդիպում ունեցան Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի, Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանի, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանի հետ:

Հանդիպման ավարտին ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վարյանը իր երախտագիտությունը հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մշտական աջակցության համար:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր