Նորություններ

Վերադառնալ
02.03.2016

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի այցը

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի այցը

2016թ. մարտի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էր Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Ուսանողական խորհրդի անդամներին դիմավորեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը,  կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պետի տեղակալ Գ. Մալխասյանը և ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ Գ. Գևորգյանը, որից հետո ուսանողական խորհրդի անդամները կրթահամալիրի պետի ուղեկցությամբ շրջեցին կրթահամալիրի տարածքով, ծանոթացան կրթահամալիրի պատմությանը, ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականություննեը կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Այնուհետև կրթահամալիրի հրաձգարանում, համապատասխան հրահանգավորում անցնելուց հետո, մասնակցեցին հրաձգության  «Մակարով» տեսակի ատրճանակից:

Հրաձգությունից հետո ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու կրթահամալիրի ուսանողական խորհուրդների անդամները՝ նախագահներ Ռոզա Ալավերդյանի և Արտյոմ Սարգսյանի գլխավորությամբ, համատեղ հանդիպում կազմակերպեցին, որին ներկա էին նաև ոստիկանության գնդապետ Գ. Մալխասյանը, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը և կրթահամալիրի քարտուղարության պետ, ոստիկանության փոխգնդապետ Տ. Քոչարյանը: Հանդիպման նպատակն էր ամրապնդել ուսանողական խորհուրդների միջև հետագա համագործակցությունը:

Հանդիպման ժամանակ Գ. Մալխասյանը կարևորեց նամանատիպ այցերը և կոչ արեց, արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, շփումները դարձնել մշտական:

Հանդիպման ավարտին, փորձի փոխանակման շրջանակներում  ուսանողական խորհրդի նախագահների կողմից ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակելու հետագա համագործակցությունը, ինչպես նաև իրականացնելու երկկողմ այլ ծրագրեր:

hushardzan

makar

qnnarkum