Նորություններ

Վերադառնալ
04.07.2014

Երդման արարողություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Երդման արարողություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի սովորողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ. Վարյանը,  կրթահամալիրի ծառայողները, սովորողները և նրանց ծնողները: Շնորհավորելով սովորողներին` ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ. Վարյանը ընդգծեց երդամ մեջ ամրագրված սկզբունքների և դրանց հավատարիմ մնալու կարևորությունը:

Հայաստանի Հանրապետության նշանակալից տոնի` ՀՀ Սահմանադրության օրվան ընդառաջ  նույն օրը տեղի ունեցավ տոնական համերգ,  որին մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը (Մրո) և Լեյլա Սարիբեկյանը, ճանաչված ու սիրված երգիչներ Դավիթ Ամալյանը և Գոհար Հովհաննիսյանը, ինչպես նաև «Սասնա ծռեր» պարային համույթը: Համերգն անցավ ուրախ ու ջերմ մթնոլորտում: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ. Վարյանը շնորհակալություն հայտնեց տոնական բարձր տրամադրություն հաղորդելու, ազգային և հայրենասիրական երգն ու պարը տարածելու համար  և մասնակիցներին հանձնեց հուշամեդալներ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր