Նորություններ
ՎերադառնալԶինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի պատվիրակությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
2014թ. հունիսի 18-ից 19-ը Երևանում էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի պատվիրակությունը:
2014թ. ՀՀ ոստիկանության և Կենտրոնի միջև կնքված տարեկան համագործակցության ծրագրի շրջանակներում պատվիրակության անդամները հունիսի 19-ին հանդիպում ունեցան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում` Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական կրթական համակարգին ծանոթանալու նպատակով:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի հետ հանդիպման ընթացքում պատվիրակության անդամներին ներկայացվեց Կրթահամալիրի ստեղծման պատմությունը, իրականացվող կրթական ծրագրերը, ինչպես նաև քննարկումներ եղան Կրթահամալիրին տեխնիկական միջոցներով և սարքավորումներով աջակցություն ցուցաբերելու հնարավորության վերաբերյալ:
Այցի ավարտին պատվիրակության անդամները հույս հայտնեցին, որ հետագայում Կրթահամալիրի հետ համագործակցությունը ավելի կամրապնդվի:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր