Նորություններ
ՎերադառնալԿայացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի հերթական նիստը
2016 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի նիստ, որին, խորհրդի անդամներից բացի, ներկա էին կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, որտեղ կատարվեց 2016 թվականի 1-ին կիսամյակի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ստորաբաժանումների հաշվետվությունների քննարկումը և ամփոփումը:
Հաշվետու ելույթներով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ կադրերի և անձնակազմի գծով, ինքը և անձնակազմի հետ տարվող աշխատանքների և կադրերի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գ. Մալխասյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գ.Գևորգյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության կապիտան իրավաբանական գիտությունների թեկնածու Ա. Ս. Մնացականյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետի պետ, ոստիկանության գնդապետ Տ.Պ.Բաղդասարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա.Պ. Ղազարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Է.Սուքիասյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Վ. Հ. Նադարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ ծառայության գծով, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ա. Գալստյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ տնտեսական ապահովման գծով, ոստիկանության փոխգնդապետ Ա. Հ. Գալոյանը, ՀՀ ոստիկանության պատմության թանգարանի պետ Դ. Հ. Հովսեփյանը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհուրդը, ամփոփելով 2016թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, դրանք գնահատեց բավարար: