Նորություններ
ՎերադառնալԿայացավ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2016 թվականի հինգերորդ նիստը
2016 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2016 թվականի հինգերորդ նիստը: Նիստում քննարկվեցին ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից սահմանվող՝ այլ սովորողների շրջանակի սահմանման հարցը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նախկին սովորող Սարմեն Ասրյանին 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակում ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի երրորդ կուրսում վերականգնելու հարցը:
Քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց սահմանել ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող սովորողների նկատմամբ՝
- Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանամերձ գյուղական համայնքներում բնակվող սովորողներին՝ 25 տոկոս,
- Մարտական գործողությունների մասնակիցներին (ազատամարտիկներ), նրանց երեխա սովորողներին (համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում)՝ 30 տոկոս,
- ՀՀ ոստիկանության ծառայողների երեխաներին՝ 40 տոկոս,
- ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հաստիքային աշխատող սովորողներին, նրանց երեխա սովորողներին՝ 50 տոկոս:
Երկրորդ հարցի կապակցությամբ գիտական խորհուրդը որոշեց միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նախկին սովորող Ս. Ասրյանին 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակում ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի երրորդ կուրսում վերականգնելու համար: