Նորություններ

Վերադառնալ
10.03.2016

Կնոջ նկատմամբ սիրուց է ծնվել ամեն գեղեցիկը երկրի վրա:

Կնոջ նկատմամբ սիրուց է ծնվել ամեն գեղեցիկը երկրի վրա:

Բազմերանգ ու հարուստ է ժամանակակից հայ կնոջ հավաքական կերպարը: Նա և՛ խելամիտ ու սկզբունքային հասարակական գործիչ է, և՛ նուրբ ու սիրող էակ, կրթության, գիտության և մշակույթի գործիչ, և՛ խիստ ու բարի մայր, բժիշկ է ու դերասան, ոստիկան է ու իրավաբան, բանակային և ուղղակի կին…

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է: Այն նաև գարնանային զարթոնքի գեղեցիկ տոն է, և կանանց միամսյակի առիթով սույն թվականի մարտի 10-ին ՀՀ ոստիկանության կրթակամալիրը հյուրընկալել էր Աբովյանի թատրոնի սաներին` տնօրեն և ռեժիսոր Արմեն Կարապետյանի ղեկավարությամբ, ովքեր ցուցադրեցին Պատրիկ Բեսսոնի «Կենդանիների երկխոսություն» ներկայացումը:

Կրթահամալիր էր հրավիրվել նաև Վանաձորի պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Մովսես Խորենացի» մեդալակիր, խոսքի վարպետ Ջիվան Սարգսյանը, ով իր ասմունքով շնորհավորեց կին ոստիկաններին:

Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը շնորհավորեց կանանց գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ` շեշտելով, որ հայ կանայք միշտ եղել են ազգապահպանության երաշխավորը և մեր դարավոր ավանդույթների կրողը` նվիրումով մասնակցելով պետության ու հասարակության կյանքին:

Այնուհետև շնորհակալություն հայտնեց հյուրերին և ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ. Վարյանի անունից պատվոգրեր հանձնեց հյուրերին:

handisates

asmunqqqq

xax

22222

handznum