Նորություններ
ՎերադառնալԿրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը
2016 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի բակալավրիատի «Իրավագիտություն» մասնագիտությամբ 2015-2016 ուսումնական տարվա թվով 44 շրջանավարտերի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դիպլոմները հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը: Դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցում էին կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գևորգյանը, կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Ղազարյանը, կրթահամալիրի պետի տնտեսական գծով տեղակալ, ինքը և տնտեսական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Գալոյանը, հեռակա ուսուցման ֆակուլտետի պետ, ոստիկանության գնդապետ Դ. Մարգարյանը, ամբիոնների պետեր, շրջանավարտներին դասավանդած դասախոսներ:
Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը շնորհավորեց և հետագա ծառայության մեջ հաջողություններ մաղթեց շրջանավարտներին: