Հայտարարություններ

Վերադառնալ
31.01.2013

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

31.01.2013

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

1. Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգմանը մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում (լրացվում է տեղում` փաստաթղթերի ներկայացման ժամանակ)

բ) անձնագիր և դրա պատճենը

գ) համապատասխան մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ` դիպլոմ կամ մասնագիտական պատրաստվածության, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (վկայական, հավաստագիր և այլն):

դ) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված լինելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստանալու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր.

ե) երկու գունավոր լուսանկար՝ 3 X 4 չափի:

2. Փաստաթղթերն ընդունվում են  հետևյալ հասցեում` ք. Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության մշակույթի պալատի 3-րդ հարկ (մուտքը փողոցի կողմից), 2013թ. փետրվարի 10-ից սկսած ամեն օր` ժամը 10 00-ից մինչև 15 00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից): Տեղեկությունների համար զանգահարել` (010) 59 68 31, 093 66 68 50 հեռախոսահամարներով:

3. Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հարցաշարերը (ըստ մասնագիտությունների) տեղադրված են ՀՀ ոստիկանության www.police.am և
 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի www.edupolice.am ինտերնետային կայքերում: