Նորություններ

Վերադառնալ
24.02.2016

Հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանն ուղղված միջոցառում՝ ոստիկանության կրթահամալիրում

Հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանն ուղղված միջոցառում՝ ոստիկանության կրթահամալիրում

2016 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էր Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիզոր դեսպան Իվան Վոլինկինի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կենտրոնի փոխտնօրեններ Իգոր Կուսովն ու Ացամազ Բիչենովը և այլ աշխատակիցներ:

    Այցի նպատակն էր Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև համագործակցության շրջանակներում կրթահամալիրին նվիրաբերել ռուսաց լեզվի դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ կրթահամալիրում ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացման նպատակով:

    Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Գեներալ-լեյտենանտ Վարյանն իր երախտագիտությունը հայտնեց պատվիրակության անդամներին նմանօրինակ նախաձեռնության  և ռուսաց լեզվի տարածմանն ուղղված ջանքերի համար՝ Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնին հանձնելով շնորհակալագիր:

    Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը, ով նույնպես կարևորեց նման փոխգործակցությունը, ինչպես նաև նշված կենտրոնի ռուսաց լեզվի բաժնի պետ Նատալյա Երյոմենկոն՝ ներկայացնելով նվիրաբերած գրքերը:

    Միջոցառումը եզրափակվեց հյուրերին հուշանվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ:

tsaghik

grqer

manuk

nayumen