Նորություններ

Վերադառնալ
24.06.2013

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առկա ուսուցման առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առկա ուսուցման  առաջին շրջանավարտներին  դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը
2013 թվականի հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առկա ուսուցման  առաջին` թվով 7  շրջանավարտներին  դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր  Արթուր Օսիկյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, պրոֆեսորադասախոսական կազմը  և  շրջանավարտների  ծնողները:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր  Արթուր Օսիկյանը շնորհավորելով շրջանավարտներին` մասնավորապես նշեց, որ  մագիստրոսական կրթական ծրագրով ուսուցումը կազմակերպվել և իրականացվել  է  ՀՀ ոստիկանության կրթական ոլորտում իրկանացվող բարեփոխումների շրջանակներում և   հույս հայտնեց, որ կրթահամալիրում ստացած գիտելիքները առաջին շրջանավարտներն առվեագույնս կօգտագործեն հանցա¬վորության հակազդման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, օրինականության ամրապնդման գործում:


Իր շնորհավորանքի խոսքը հղեց նաև  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը` շեշտելով, որ կրթահամալիրի ղեկավարությունը ուրախ կլինի ստացած գիտելիքները ծառայության ընթացքում գործնականում հարստացրած մագիստրոսներին տեսնելու կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի  շարքերում:
 
 
 Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մագիստրատուրան գերազանցությամբ ավարտված շրջանավարտ  Լալա  Գրիգորյանը իր շնորհակալական խոսքում նշեց, որ  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում բոլոր պայմանները ստեղծված են  հավուր պատշաճի  կրթություն ստանալու համար  և շնորակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության ղեկավարությանը,  ոստիկանության կրթահամալիրի պետ,   ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին և իրենց դասավանդած պրոֆեսորադասախոսական անձնակազմին` առանձնահատուկ  հոգատարության և ուսումնական գործընթացը  իրենց  ուշադրության կենտրոնում պահելու համար:

 ՀՀ ոստիկանության կրթահամալիր