Հայտարարություններ
ՎերադառնալՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ` 2013/2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2013/2014 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի) 50 տեղ:
Ուսման տեւողությունը 4 տարի է: Արական սեռի վճարովի ուսուցման սովորողները չեն օգտվում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված տարկետման իրավունքից: Ուսման կիսամյակային վարձավճարը 250000 դրամ է: Առկա վճարովի ուսուցման ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչև նրանց որպես 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչեւ փաստաթղթերը հանձնելը: Ուսումնական պլանով նախատեսված դասընթացն ամբողջությամբ անցած եւ պետական քննությունները հաջողությամբ հանձնած վճարովի ուսուցման շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության բակալավրի աստիճան և տրվում պետական նմուշի դիպլոմ:
1. Առկա վճարովի ուսուցման համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք:
2. Դիմորդը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`
- անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր, 16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայական, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ (բնօրինակ եւ պատճեն),
- կրթության մասին վկայական` դիպլոմ կամ միջնակարգ կրթության ատեստատ,
- դիմում,
- զինակոչիկի կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մաuին,
- ընդհանուր մրցույթում արտոնությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակ եւ պատճեն),
- տեղեկանքներ հոգեբուժական, նարկոլոգիական կլինիկաներից եւ հակատուբերկուլյոզային դիսպանսերից,
- 3 x 4 սմ չափսի 4 լուսանկար:
3. Դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում մրցութային երկու առարկաներից`
- հայոց լեզու (թելադրություն),
- հայոց պատմություն (թեստ):
4. Դիմորդը իր ցանկությամբ կարող է հանձնել միայն «Հայոց լեզու» առարկայի քննությունը` 2-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը հանձնելու վերաբերյալ «Գնահատման եւ թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը (բնօրինակը):
5. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 եւ բարձր միավորները: 7,5 միավորը հավաuարեցվում է 8,0 միավորի` ապահովելով դիմորդի դրական միավորը:
6. Ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման եւ ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով ստեղծված ընդունող հանձնաժողովը հաստատում է առարկայական հանձնաժողովների կազմերը, ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը եւ կարգը, կազմակերպում է մրցույթի անցկացումը:
7. Քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից, վճարված գումարը չի վերադարձվում:
8. Անհարգելի պատճառով քննությանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են հաջորդ քննությանը մասնակցելու իրավունքից:
9. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) որեւէ առարկայի քննությանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե քննությունները հանձնելու ժամանակացույցով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:
10. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ քննության նորմալ ընթացքը խանգարող դիմորդին զրկել քննություններին մասնակցելու իրավունքից:
11. Քննության գնահատականը դիմորդին հայտնվում է քննության հաջորդ օրը` ոչ ուշ, քան ժամը 16.00-ն: Դիմորդն իրավունք ունի քննության գնահատականը բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բողոքարկված աշխատանքի վերագնահատումից հետո անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովի նախագահին` անկախ փորձագետ հրավիրելու համար:
12. Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են հետեւյալ անձինք`
1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների եւ զինծառայողների երեխաները,
2) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ոստիկանության զոհված (մահացած) ծառայողների (զինծառայողների) երեխաները,
3) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած ՀՀ քաղաքացիները:
13. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում`
1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
2) դպրոցականների հանրապետական առարկայական oլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ uտացած դիմորդներին:
14. Քննությունները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին, նրանց խնդրանքով, ընդունող հանձնաժողովի կողմից տրվում է քննությունների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում ս/թ հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից մինչեւ 15.00-ն, բացի կիրակի եւ տոնական օրերից: Ընդունելության քննությունները տեղի կունենան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում ս/թ օգոստոսի 23-ից 29-ը ներառյալ: Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:
Տեղեկությունների համար զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով`
77-80-33, 77-81-66:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր