Նորություններ

Վերադառնալ
06.06.2014

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողա-կիրառական և զանգվածային մարզաձևերի 2014թ. օրացուցային պլանի համաձայն մայիսի 27-ից հունիսի 6-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց մինի ֆուտբոլի առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին ակադեմիայի առաջին, երկրորդ, երրորդ կուրսերի, ակադեմիայի վճարովի ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի, քոլեջի առաջին   կուրսի, ուսումնական կենտրոնի, ինչպես նաև կրթահամալիրի սպայական կազմի հավաքական թիմերը: Թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին երկու ենթախմբերի: Ենթախմբերում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ միմյանց հետ մրցեցին առաջին ենթախմբում` սպաների և ակադեմիայի երկրորդ կուրսի, իսկ երկրորդ ենթախմբում` ակադեմիայի երրորդ կուրսի և ուսունական կենտրոնի հավաքական թիմերը: Սպաների հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ 9:5 հաշվով, իսկ մյուս ենթախմբում առավել համառ և անզիջում պայքար ծավալվեց, որտեղ հիմանկան և լարացուցիչ ժամանակում հախթողը չվորոշվեց (խաղն ավարտվեց 2:2 հաշվով), որից  հետո 9 մետրանոց հարվածներով հաղթող դարձավ ակադեմիայի երրորդ կուրսի հավաքականը:

Եզրափակիչում մրցանակային երրորդ տեղի համար պայքարեցին ուսումնական կենտրոնի և ակադեմիայի երկրորդ կուրսի հավաքական թիմերը, որի արդյունքում մրցանակային երրորդ տեղը գրավեց ուսումնական կենտրոնի հավաքականը (6:3 հաշվով): Առաջին մրցանակային տեղի համար անզիջում պայքար ծավալվեց  սպայական կազմի և ակադեմիայի երրորդ կուրսի հավաքականների միջև: Թեժ պայքարում հանդիպման ելքը վճռեց կապիտան Դ. Հովհաննիսյանի խփած միակ գնդակը:

2014թ. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մինի ֆուտբոլի առաջնության հաղթող ճանաչվեց կրթահամալիրի սպայական կազմի հավաքական թիմը, մրցանակային երկրորդ տեղը գրավեց ակադեմիայի երրորդ կուրսի հավաքականը, իսկ երրորդ մրցանակին արժանացավ ուսումնական կենտրոնի հավաքական թիմը: Մրցանակային տեղեր  գրաված թիմերը պարգևատրվեցին  դիպլոմներով և մեդալներով, ինչպես նաև հաղթանակած թիմն արժանացավ փոխանցիկ  գավաթին: 

Առաջնության արդյունքում կազմավորվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը, որը կմասնակցի ՀՀ ոստիկանության մինի ֆուտբոլի առաջնությանը: