Նորություններ

Վերադառնալ
20.11.2014

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում գերազանց առաջադիմությունը խրախուսվում է

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում գերազանց առաջադիմությունը խրախուսվում է

2014թ.-ի նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանը այցելեց ՀՀ ոստիկանության կրթահամալիր և հանդիպեց կրթահամալիրի անձնակազմի հետ: Այցի նպատակն էր ՀՀ ոստիկանության պետի կրթաթոշակի արժանացած գերազանց սովորողներին հավաստագրեր հանձնելը: Հանդիպման ընթացքում Վ.Գասպարյանը ապագա ոստիկաններին կոչ արեց ջանք չխնայել իրավապահի մասնագիտությանը խորությամբ տիրապետելու գործում և անհանդուրժող լինել ոստիկանության ձևավորմանը խոչընդոտող երևույթներին: Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը կրթահամալիրի գերազանց սովորողներին հանձնեց ՀՀ ոստիկանության պետի կրթաթոշակի հավաստագրերը, իսկ սովորողների կողմից ընտրված լավագույն դասախոսներն արժանացան ՀՀ ոստիկանության պետի կրծքանշանների:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր