Նորություններ

Վերադառնալ
26.11.2014

ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնականը` Կրթահամալիրում

ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնականը` Կրթահամալիրում

2014 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի քոլեջում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Ոստիկանության Հոգևոր Առաջնորդի օգնական Տ.Վրթանես քահանա Բաղումյանի, Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության Աստվածաշնչյան ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուճյանի և քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Սուքիասյանի գլխավորությամբ քոլեջի աշխատակազմի ու սովորողների միջև:

Միասնական աղոթքից հետո իր ողջույնի խոսքով ներկաներին դիմեց քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Սուքիասյանը: Այնուհետև Տ.Վրթանեսը ՀՀ Ոստիկանության Հոգևոր Առաջնորդ Տ.Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքը փոխանցեց ներկաներին, որից հետո պարոն Արշավիր Գաբուճյանը խոսեց Աստվածաշնչյան Ընկերության գործունեության և այս ծրագրի կարևորության մասին: Միջոցառման ավարտին ներկաներին բաժանվեցին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից հրատարակված «Աստվածաշնչի պատգամը զինվորների համար» գիրքը և Աղոթագիրք:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր