Նորություններ

Վերադառնալ
25.07.2016

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 2016/2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 2016/2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

1. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան /այսուհետ՝ ակադեմիա/ իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ ուսուցում: Ուսման տևողությունը 4 տարի է: Շրջանավարտներին  շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:

 

2.  Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ, և նրանց տրվում է կրթաթոշակ:

 

3.  Ակադեմիայի լրացուցիչ ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից  մինչև 30 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները և անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

 

4.  Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը

1)   անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված՝ անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ.

2)   կրթության մասին վկայական` դիպլոմ  կամ  ատեստատ.

3)   զինգրքույկ

4)   դիմում.  

5)   մերձավոր ազգականների /հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնացած լինելու դեպքում` կնոջ կամ ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ/ անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները.

6)   ընդհանուր մրցույթում արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր /բնօրինակ և պատճեն/` համաձայն սույն հայտարարության 12-րդ և 13-րդ կետերի.

7)   5 լուսանկար /4-ը` 4x6սմ չափսի, 1-ը՝ 9x12սմ չափսի/.

8)   սոցիալական  քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք` պատճենով.

9)   տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից:

 

5. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:

 

6. Մանդատային  հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է ստուգման թերթ: Ստուգման թերթը ստանալու համար դիմորդները ս/թ սեպտեմբերի 6-ին` ժամը 11.00-ին պետք է ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր/:

Նշված ժամին տեղի կունենա դիմորդների և նրանց ծնողների հանդիպումն ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

 

7. Ակադեմիայում ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` համապատասխան բարդության աստիճանի հետևյալ երեք ստուգումների հիման վրա.

1)   մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.

2)   հայոց լեզվի իմացության ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.

3)   ֆիզիկական պատրաստականության ստուգում:

 

8. Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն իրականացվում է թեստային փաթեթի միջոցով, որով ուսումնասիրվում են դիմորդի մտավոր ունակությունները` ընդհանուր գիտելիքների  մակարդակը, ռուսաց  լեզվի իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների առկայությունը և անձնային որակները /սոցիալական վարքի առանձնահատկությունները, դրդապատճառային և այլ ոլորտներ/:

 

9. Դիմորդն իր ցանկությամբ կրթահամալիրում կարող է անցնել միայն մասնագիտական պիտանելիության համապատասխանության և ֆիզիկական պատրաստականության ստուգումները` 4-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը /բնօրինակը/:

 

10. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է՝ 

1) վազք`  100 մ,

2)  վազք` 3000 մ,

3)  ձգում պտտաձողի վրա:

Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 և բարձր միավորները: Ֆիզիկական պատրաստականության ստուգման համար անցողիկ է համարվում գումարային 24 միավորը:

 

11. Մրցույթում հավասար միավորներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը:   

 

12. Մրցույթից դուրս ընդունվում են ստուգման ձևերից դրական միավորներ ստացած հետևյալ դիմորդները՝

1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.

2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված /մահացած/  ոստիկանության ծառայողների /զինծառայողների/ երեխաները:

 

13. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով /շքանշաններով և մեդալներով/  պարգևատրվածները.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները.

3)    երկկողմանի ծնողազուրկ երեխաները.

4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները

 

14. Ակադեմիայի ընդունելության ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության  պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:

 

15. Ընդունելությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  կանոնադրությամբ և ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանով հաստատված կարգերին համապատասխան:

 

16. Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար նախապես յուրաքանչյուր ստուգման ձևի համար  վճարում է 1500-ական դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և արդյունքից` վճարած գումարը չի վերադարձվում: Սույն հայտարարության 12-րդ կետով և 13-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության վճարից: Մանդատային հանձնաժողովն առանձին դեպքերում քաղաքացիներին կարող է ազատել վճարից:

 

17. Անհարգելի պատճառով ստուգմանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են ընդունելությանը մասնակցելու իրավունքից:

 

18. Հարգելի պատճառով /փաստաթղթերով հաստատված/ ստուգմանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևը չի ավարտվել:

 

19.   Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման ընթացքը խանգարող դիմորդին զրկել  հետագա ընդունելությանը մասնակցելու իրավունքից:

 

20.   Ստուգումների արդյունքները դիմորդին հայտնվում են ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման թեստային ձևի արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին` անկախ փորձագետ հրավիրելու համար:  

 

21. Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ սովորողի և կրթահամալիրի միջև կնքվում է պայմանագիր, որով սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության  կողմից կատարված ծախսերը, եթե նա՝

1)      առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը.

2)  մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում  ծառայությունից.

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

 

22. Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարված  ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`

1)  ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի

2)  ոստիկանությունում ծառայությունից ազատվել է`

ա. հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմա-կերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ

բ. հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:      

                                     

23.  Ակադեմիայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս/թ հուլիսի 25-ից օգոստոսի 12-ը ներառյալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 15.00-ն:

24. Ընդունելության ստուգումները կանցկացվեն  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սեպտեմբերի 7-ից 10-ը ներառյալ:

 

    Հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Տեղեկությունների համար զանգահարել  010-77-80-33 հեռախոսահամարով: