Նորություններ

Վերադառնալ
19.09.2014

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ղեկավարը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության  բաժնի ղեկավարը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2014թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ  պայքարի և իրավապահ համագործակցության  բաժնի նորանշանակ ղեկավար պարոն Ջեք Անդերսոնը: Պարոն Անդերսոնի այցը կրում էր ճանաչողական բնույթ: Տեղի ունեցավ հանդիպում կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի հետ, ում կողմից ներկայացվեց կրթահամալիրի կառուցվածքը, կրթահամալիրի կազմի մեջ մտնող ուսումնական հաստատությունները,  ընդունելության կարգը և ուսումնառության առանձնահատկությունները; Հանդիպման ընթացքում պարոն Ջեք Անդերսոնի հետ  քննարկվեցին ընթացիկ հարցեր, և հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց  հետագա համագործակցության համար:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր