Հայտարարություններ

Վերադառնալ
30.03.2015

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի 2015-2016 ուսումնական տարվա դիմորդները ընդունելության ստուգումների ընթացքում կհանձնեն`

  1. «Հայոց լեզու»/թեստային առաջադրանք համակարգչի միջոցով/,
  2. մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման թեստ,
  3. ֆիզիկական պատրաստականություն:

Հայոց լեզվի թեստերի համար ուղեցույց կարող են ծառայել Հայոց լեզվի և գրականության 2014 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանները /1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը/: Դիմորդները շտեմարաններից կարող են օգտվել նաև հետևյալ ինտերնետային կայքից http://lib.armedu.am/:

Դիմորդը կարող է ներկայացնել «Գնահատման և թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված «Հայոց լեզու» առարկայի միասնական քննության վկայագրի բնօրինակը:

Տեղեկատվության համար զանգահարել - 010 770879 


 ՀՀ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ