Նորություններ

Վերադառնալ
25.02.2015

Մասնակցություն ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ /ոստիկանության/ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի մասնակից բուհերի թիմերի բաց առաջնությանը

Մասնակցություն ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ /ոստիկանության/ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի մասնակից բուհերի թիմերի բաց առաջնությանը

2015թ. փետրվարի 25-ից 27-ը Մոսկվա քաղաքում տեղակայված ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ բաց առաջնություն 3 մարզաձևից` ծանրաքար, շախմատ և սեղանի թենիս: Սպորտային միջոցառումը կազմակերպվել էր ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ /ոստիկանության/ բարձրագույն ուսումնական հաստատությունների անձնակազմի անդամների համար: Մարզական միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի, Ադրբեջանի Հանարապետության ՆԳՆ ակադեմիայի, Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի աշխատակիցները, ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի ադյունկտներն ու սովորողները, որոնք ներկայացնում էին Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկիստանի Հանրապետության, Մոնղոլիայի Հանրապետության ՆԳՆ ակադեմիաները, ինչպես նաև Կառավարման ակադեմիայի սովորողներն ու ադյունկտները:

Առաջնության արդյունքներով ընդհանուր թիմային հաշվարկներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի թիմը, իսկ Կառավարման ակադեմիայի փոփոխական կազմի թիմը` երկրորդ մրցանակային տեղը: Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց կառավարման ակադեմիայի մշտական կազմի թիմը:

Կրթահամալիրի ծառայողները շախմատ և սեղանի թենիս մարզաձևերում զբաղեցրին համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը: Վերջիններիս հանձնվեցին պատվոգրեր ակտիվ մասնակցության համար: 


ՀՀ ոստիկանության կրթահամալիր