Նորություններ

Վերադառնալ
05.12.2014

Մենք դատապարտում ենք և պահանջում

Մենք դատապարտում ենք և պահանջում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների նախաձեռնած հերթական միջոցառումը յուրօրինակ ակցիա էր՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին, որին մասնակցեցին կրթահամալիրի քոլեջի առաջին կուրսի բոլոր սովորողները: Միջոցառումը սկսվեց Պ. Սևակի հուշաքարից, որը վերջերս է տեղադրվել կրթահամալիրի բակում: Սովորողները թարմ ծաղիկներ դրեցին մեծ բանաստեղծի հուշաքարի պատվանդանին և «Մենք դատապարտում ենք և պահանջում» կարգախոսով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ Մեծ եղեռնին  նվիրված հուշահամալիր: Անմար կրակի շուրջը ծիրանափողի նվագակցությամբ արտասանեցին  հատված Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Շնորհալի սաներից Նժդեհ Աբրահամյանը արտասանեց իր ստեղծագործություններից՝ նվիրված սարսափազդու նախճիրին: Սովորողները նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, ծաղիկներ խոնարհեցին և արտասանեցին Տերունական աղոթքը նահատակների անմահ հոգիների փրկության համար: Քոլեջի սաները, դիմելով ՀՀ բոլոր բուհերի սովորողներին, կոչ են անում մինչև 2015թ. ապրիլի 24-ը կազմակերպել նմանատիպ ակցիաներ՝ «Մենք պահանջում ենք և դատապարտում» կարգախոսով:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր