Նորություններ
ՎերադառնալՄիջազգային գիտագործնական համաժողով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
2016 թվականի հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդակցությունների դահլիճում կայացավ «Ոստիկանության կրթական հաստատություններում աշխատակիցների մասնագիտական պատրաստման հիմնական ուղղությունները» թեմայով առաջին միջազգային գիտագործնական համաժողովը։
Գիտաժողովին մասնակցեցին 5 երկրների` Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:
Համաժողովը բաղկացած էր 2 մասից։ Առաջին մասում համաժողովի ներկայացուցիչները ներկայացրին իրենց ուսումնական հաստատությունների առանձնահատկությունները, իսկ 2-րդ մասում՝ թեմատիկ զեկույցները:
Համաժողովը վարում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ, ի.գ.թ. Տիգրան Միքայելի Եսայանը:
Համաժողովը ընթացավ բուռն քննարկումներով, վեր հանվեցին ոստիկանության կադրերի պատրաստման հետ կապված մի շարք հիմնախնդիրներ, քննարկվեցին մի շարք առաջարկություններ:
Համաժողովի փակման ելույթում Տ.Եսայանը նշեց, որ միջազգային գիտագործնական համաժողովում իսկապես եղան արդյունավետ քննարկումներ և վեր հանվեցին այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են ոստիկանության և, առհասարակ, որակյալ կադրեր պատրաստելու առանձնահատկությունները: