Նորություններ
ՎերադառնալՄոլդովայի Հանրապետության ՆԳՆ ազգային պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Լիվի Բազիուկի այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր
Ս/թ. հուլիսի 6-ին Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) Ոստիկանական փոխանակման եվրոպական ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գ. Խաչատրյանի և գումարտակի հրամանատարի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Խուդինյանի ուղեկցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ ազգային պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Լիվի Բազիուկը: Այցի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի, կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանի և Ոստիկանական փոխանակման եվրոպական ծրագրի ազգային համակարգող, ոստիկանության մայոր Ռ. Մարանդյանի հետ: Լիվի Բազիուկը ծանոթացավ կրթահամալիրի կառուցվածքին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին և ոստիկանական կադրերի պատրաստման առաջավոր փորձին, որից հետո տեղի ունեցավ շրջայց կրթահամալիրի տարածքում: