Նորություններ

Վերադառնալ
10.04.2015

Նոր դասընթացներ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Նոր դասընթացներ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

ՀՀ ոստիկանությանը ցուցաբերվող շարունակական աջակցության շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կրկին անգամ հանդես եկավ նոր նախաձեռնությամբ:

2015թ. ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հանդիպեցին Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից հրավիրված դասընթացավարն ու գրասենյակի ներկայացուցիչը: Հանդիպման նպատակն էր քննարկել Կրթահամալիրի դասախոսական կազմի համար «Ոստիկանի բարեվարքություն» թեմայով եռօրյա  դասընթաց կազմակերպելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դասընթացի թեմաները, ժամկետները, ձևաչափը, դասավանդման մեթոդները և կազմակերպչական բնույթի այլ հարցեր: Հանդիպման ավարտին նախնական համաձայնություն ձեռք բերվեց դասընթացն անցկացնելու մայիս ամսին:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր