Նորություններ

Վերադառնալ
16.04.2014

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

ՍԻՐԵԼԻ΄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Անկախ  տարիքից և սեռից, կոչումից և պաշտոնից՝  այս դժվարին ուղին ընտրած մարդը, գիտակցելով պատասխանատվության մեծ բեռը, անձնվիրաբար նվիրվելով իր աշխատանքին, մասնագիտությանը, հայրենիքին, կերտում է մարդ-ոստիկանի ուրույն տեսակը:

ԹԱՆԿԱԳԻՆՆԵ΄ՐՍ

Սովորողնե΄ր և սպանե΄ր, պաշտոնաթող և ապագա ոստիկաննե΄ր, Ձեր ընտանիքները, Ձեր պետությունը հպարտանում է Ձեզանով:

Մշտապես լինելով օրենքի և օրինականության պահապան՝ Դուք անձնազոհ նվիրումով և մշտարթուն պատրաստակամությամբ կերտում եք մեր վաղվա օրը:

Ձերն է այս օրը, Ձերն է և ապագան:

ՀԱՐԳԱՆՔՈՎ  ԵՎ  ԼԱՎԱԳՈՒՅՆ  ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ՝

Հայաստանի Հանրապետության ոստիկանության
կրթահամալիրի պետ,ոստիկանության գեներալ-լեյտենանտ
ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՎԱՐՅԱՆ