Նորություններ

Վերադառնալ
11.11.2016

Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի սաների այցը կրթահամալիր

Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի սաների այցը կրթահամալիր

2016 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ՀՀ ԿԳՆ Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի անձնակազմը դպրոցականների համար կազմակերպեց շրջագայություն կրթահամալիրի տարածքով: Աշակերտները եղան կրթահամալիրի մարզադահլիճում, կրակային պատրաստականության մասնագիտացված լսարանում, ոստիկանության պատմության թանկարանում: Նրանց ներկայացվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա, քոլեջ և ուսումնական կենտրոն ընդունվելու՝ օրենքով սահմանված պայմաններն ու կարգը: 

Այնուհետև տեղի ունեցավ դպրոցականների հանդիպումը քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի անձնակազմի հետ: Գիտական խմբակի սովորողները հանդես եկան զեկուցումներով, որոնք վերաբերում էին երեխաների իրավունքերին և պարտականություններին, անչափահասների քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկություններին, երեխաների իրավունքների պաշտպանության գործում ոստիկանության դերին, երեխաների անվտանգության ապահովման հարցերին: