Նորություններ
ՎերադառնալՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր
2013թ.-ի հունիսի 4-ին Երևան ժամանեց ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետի միջազգային հարցերով օգնական, ոստիկանության մայոր Ալեքսանդր Բլինկովը և Ուսումնական և պլանավորման բաժնի տեսուչ Լյուբով Գրիգորյանը: Պատվիրակությունը ղեկավարում էր ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովը:
Այցի նպատակն էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի միջև կրթական ոլորտում համագործակցության մասին արձանագրություն ստորագրել: Համագործակցության մասին արձանագրությունը ստորագրվեց ՀՀ ոստիկանությունում` ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանի և այլ բարձրաստիճան ծառայողների մասնակցությամբ:
Հունիսի 5-ին պատվիրակությունը այցելեց ՀՀ ոստիկանության կրթահամալիր:
Պատվիրակության անդամները ծանոթացան կրթահամալիրի տարածքին, ծաղիկներ դրեցին ծառայության ընթացքում զոհված ոստիկանության ծառայողների հուշահամալիրին:
Պատվիրակությունը նաև մասնակցեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից վերապատրաստում անցած կրթահամալիրի ծառայողներին մասնակցության վկայականներ շնորհելու պաշտոնական արարողությանը, որին հետևեց ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի հայ շրջանավարտների հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետը հայ շրջանավարտներին պարգևատրեց հուշամեդալներով: Պատվիրակությունը հանդիպեց նաև կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր