Նորություններ

Վերադառնալ
16.04.2014

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՈԼԳՈԳՐԱԴԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՈԼԳՈԳՐԱԴԻ  ԱԿԱԴԵՄԻԱՅԻ  ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

2014 ապրիլի 16-ին ՀՀ  ոստիկանության օրվա կապակցությամբ, ինչպես նաև «Ոստիկանության կազմավորման տարելիցը և ոստիկանության կադրերի  պատրաստման  նորագույն  մեթոդները» թեմայով գիտագործնական կոնֆերանսին մասնակցելու նպատակով` ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի  ակադեմիայի  պատվիրակությունը՝ ակադեմիայի պետի անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալենտինա Զոտովայի գլխավորությամբ: Պատվիրակությունն այցելության ընթացքում  մասնակցեց մասնագիտական տոնին նվիրված միջոցառումներին: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հետ միասին  ծաղկեպսակ դրեցին  ՀՀ ոստիկանության զոհված ծառայողների հուշակոթողի մոտ:

Պատվիրակությունը ծանոթացավ կրթահամալիրի կառուցվածքին և ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող աշխատանքներին: Այնուհետև պատվիրակությունը մասնակցեց ՀՀ ոստիկանության  կրթահալիրում անցկացվող հանդիասավոր արարողություններին, որի ընթացքում համագործակցության  ամրապնդման  և զարգացման  համար ՀՀ ոստիկանության  պետի կողմից  պատվիրակության անդամները պարգևատրվեցին  կրծքանշաններով և մեդալով:

2014թ. ապրիլի 17-ին  ՌԴ ՆԳՆ  Վոլգոգրադի Ակադեմիայի պատվիրակությունը  մասնակցեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պրոֆեսորա-դասախոսական և ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվող  գիտագործնական  կոնֆերանսին: Կոնֆերանսն անցավ բուռն քննարկումների և հարցադրումների ուղեկցությամբ:

Պատվիրակության անդամները մեծ գոհունակությամբ նշեցին փոխադարձ համագործակցության կարևորությունը և հույս հայտնեցին հետագա համագործակցության  առավել  ամրապնդման համար:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր