Նորություններ
ՎերադառնալՌուսաց լեզվի "Պրոֆեսիոնալ" ծրագրի շրջանակներում անցկացված դասընթացների ավարտը՝ նախատեսված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների համար
2015 թ. հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ սովորողների համար նախատեսված ռուսաց լեզվի «Պրոֆեսիոնալ» ծրագրի դասընթացների փակման հանդիսավոր արարողությունը:
Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ռուսաց լեզվի բաժնի ղեկավար Նատալյա Վլադիմիրի Երեմենկոն իր ողջույնի խոսքում վստահություն հայտնեց անցկացված դասընթացների գործնական օգտակարության վերաբերյալ: Հիմնվելով ամփոփիչ թեստային ստուգումների միավորների վերլուծության վրա՝ նա ընդգծեց ստացված գիտելիքների բարձր որակը:
Նատալյա Երեմենկոն հույս հայտնեց, որ «Պրոֆեսիոնալ» դասընթացները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կդառնան ավանդույթ և հնարավորություն կտան սովորողներին բարձրացնել ռուսերեն լեզվի իմացության մակարդակը՝ հասցնելով մասնագիտականի, նոր հեռանկարներ կբացվեն Ռուսաստանի ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու համար:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Միքայելի Եսայանը համոզմունք հայտնեց, որ ռուսաց լեզվի դասընթացները կօգնեն սովորողներին իրենց ուսումնական և մասնագիտական գործունեության ընթացքում, ինչպես նաև քննարկեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի միջև կապերի զարգացման հեռանկարները:
Դասընթացները հաջողությամբ ավարտած 19 սովորողներ ստացան B 2 մակարդակի հավաստագրեր: Հանդիպման ավարտին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի անունից Կրթահամալիրին հանձնվեցին մասնագիտական ուղղվածությամբ ռուսերեն գրքեր և Հայրենական Մեծ պատերազմին նվիրված երգերի երաժշտական սկավառակներ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր