Նորություններ

Վերադառնալ
29.05.2015

Վարժախաղեր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Վարժախաղեր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2015 թվականի մայիսի 25-ից 29-ը ներառյալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2014-2015 ուսումնական տարվա /առկա ուսուցման/ ուսումնական գործընթացի ժամանակացույցին համապատասխան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողների 2014-2015 ուստարվա վարժախաղերը: Վարժախաղերի գլխավոր նպատակը տեսական և գործնական ուսուցման հավասար հարաբերակցության ապահովումն է: Վարժախաղերի արդյունավետության բարձրացման նպատակով կրթահամալիրի ակադեմիայի 4-րդ կուրսի սովորողները բաժանվեցին 4 խաղային խմբերի, որոնցից յուրաքանչյուրին տրվեց հստակ առաջանդրանք: Վարժախաղերի համակարգման և դրված խնդիրներների ամբողջական լուծման համար յուրաքանչյուր խմբին կցվեցին ղեկավարներ և խորհրդատուներ՝ համապատասխանաբար ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համապատասխան ամբիոնների և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ներկայացված ոստիկանության փորձառու ծառայողներից: Բացման օրը վարժախաղերի կարևորության, ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակներին համահունչ անկացնելու վերաբերյալ խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը՝ սովորողներին և մյուս մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր