Նորություններ

Վերադառնալ
27.05.2015

Վերապատրաստման դասընթացներ Լեհաստանի ՆԳՆ փորձագետների կողմից

Վերապատրաստման դասընթացներ Լեհաստանի ՆԳՆ փորձագետների կողմից

Հայաստանի Հանրապետության և Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի  շրջանակներում  2015 թվականի մայիսի 12-ից - 14-ը և 25-ից- 27-ը  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում Լեհաստանի ՆԳՆ փորձագետներ՝ Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատարի գրասենյակի, ազգային ոստիկանության շտաբի մարդկային ռեսուրսների զարգացման վարչության պետի տեղակալ, տիկին Կատարժինա Սալախնա-Կոնստանցիուկի, մարդկային ռեսուրսների զարգացման վարչության ավագ փորձագետ, տիկին Բեատա Բուջեկի և մարդկային ռեսուրսների զարգացման վարչության խորհրդական, պարոն Ռոբերտ Օպոզդաի կողմից անցկացվեցին «Ռազմավարական կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ: Դասընթացներին մասնակցում էին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: Դասընթացների ընթացքում քննարկվեցին ռազմավարական կառավարման, հաղորդակցման ունակությունների զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր