Նորություններ
ՎերադառնալՎիկ Դարչինյանը` ոստիկանության կրթահամալիրում
![Վիկ Դարչինյանը` ոստիկանության կրթահամալիրում Վիկ Դարչինյանը` ոստիկանության կրթահամալիրում](/resources/policeacademy/img/news/big/1362999539,6694.jpeg)
Վիկ Դարչինյանը` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում.
![](http://edupolice.am/images/0101502.jpg)
Հանդիպումը, որ կազմակերպվել էր «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ջերմ էր ու բովանդակալից: Ոստիկանության կրթահամալիրի սաները բռնցքամարտիկին բազմաթիվ հարցեր ուղղեցին նրա` հաղթանակներով հագեցած մարզական ուղու, նաեւ` դժվարությունների ու փորձությունների մասին:
Պատասխաններն անկեղծ էին: Բարձունքներ նվաճելու համար մարզիկին, ինչպես ոստիկանին անկոտրում կամք, անսահման համառություն ու հետեւողականություն է պետք. միայն այդպես են գալիս հաղթանակները: Վախթանգ Դարչինյանը կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի եւ բարձրաստիճան մյուս սպաների հետ շրջեց կրթահամալիրի տարածքում, նաեւ մոմ վառեց նորաբաց մատուռում: Հայաստանի անունն աշխարհի տարբեր անկյուններում բարձր պահած մարզիկը շնորհակալություն հայտնեց հանդիպման կազմակերպիչներին` հետաքրքիր օր պարգեւելու համար: