Նորություններ

Վերադառնալ
19.08.2016

Տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը

Տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը

2016թ. օգոստոսի 19-ին ժամը 11:00-ին տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա դիմորդների և նրանց ծնողների հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության քննությունների կարգին ու պայմաններին: Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին քննաթերթիկներ:

2016թ. օգոստոսի 22-ից 29-ը անցկացվեցին ընդունելության քննությունները: Դիմորդներն հանձնեցին հայոց լեզու (թելադրություն) և հայոց պատմություն/թեստ/: 

Ընդունելության քննություններին մասնակցեցին թվով 96 դիմորդներ։ Քննությունների և անցկացված մրցույթի արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցում ընդունվեցին թվով  79 դիմորդներ: