Նորություններ

Վերադառնալ
16.09.2016

Տեղի ունեցավ կրթահամալիրի գիտական խորհրդի 2016 թվականի չորրորդ նիստը

Տեղի ունեցավ կրթահամալիրի գիտական խորհրդի 2016 թվականի չորրորդ նիստը

2016 թվականի սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2016 թվականի չորրորդ նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակի 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի հավակնորդների թեկնածությունների հաստատման, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասա­խոսական անձնակազմի աշխատանքների նորմավորման և կազմակերպման կարգում փոփոխություններ կատարելու, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական պլաններում փոփոխություն կատարելու, 2015-2016 ուստարվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական ծանրաբեռնվածության սահմանված ծավալը գերազանցելու դեպքում հավելավճար տրամադրելու հարցերը, ինչպես նաև ամփոփվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ամբիոններին կից գիտական խմբակների 2015-2016 ուստարվա գործունեության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ամբիոնների 2015-2016 ուստարվա գիտական գործունեության արդյունքները: Ամբիոնների գիտական գործունեության արդյունքներն արտացոլող վարկանիշային աղյուսակի համաձայն՝ լավագույն ամբիոն ճանաչվեց քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնը: