Նորություններ
ՎերադառնալՏեղի ունեցավ կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթական ծրագրով 2016-2017 ուսումնական տարվա 1-ին հոսքի ընդունելությունը
2016թ. սեպտեմբեր 13-ին ժամը 11:00-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթական ծրագրով 2016-2017 ուսումնական տարվա 1-ին հոսքի դիմորդների և նրանց ծնողների հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության ստուգումների կարգին ու պայմաններին: Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկներ:
2016թ. սեպտեմբերի 14-ից 19-ը անցկացվեցին ընդունելության ստուգումները: Դիմորդները անցան մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (թեստավորում համակարգչի միջոցով) և ֆիզիկական պատրաստականություն:
Ընդունելության ստուգումներին մասնակցեցին թվով 99 դիմորդներ։ Ստուգումների արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն ընդունվեցին թվով 74 դիմորդներ: