Նորություններ

Վերադառնալ
19.08.2016

Տեղի ունեցավ կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը

Տեղի ունեցավ կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը

2016թ. օգոստոսի 8-ին ժամը 11:00-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2016-2017 ուսումնական տարվա դիմորդների և նրանց ծնողների հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության ստուգումների կարգին ու պայմաններին: Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկներ:

2016թ. օգոստոսի 1 -ից 16-ը անցկացվեցին ընդունելության ստուգումները հայոց լեզվից (թեստավորում համակարգչի միջոցով), ֆիզիկական պատրաստականությունից: Դիմորդներն անցան նաև մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (թեստավորում համակարգչի միջոցով): 

Ընդունելության քննություններին մասնակցեցին թվով 123 դիմորդներ` այդ թվում ոստիկանության կրտսեր խմբի 80 ծառայողներ։ Ստուգումների և անցկացված մրցույթի արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետ ընդունվեցին թվով 77 դիմորդներ: