Նորություններ
ՎերադառնալՏեղի ունեցավ մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը
2016թ. հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը, ամփոփիչ պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա.Այվազյանը, ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Չարենցը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ.Հովսեփյանը, կրթահամալիրի պետի տեղակալները, ակադեմիայի ղեկավարությունը, ֆակուլտետների և ամբիոնների պետերը, դասախոսները: Երեք շրջանավարտ արժանացան գերազանցության դիպլոմի:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը, ոստիկանության գնդապետ Ա.Այվազյանը, ոստիկա-նության գնդապետ Գ.Գրիգորյանը, ոստիկանության գնդապետ Ա.Հայրապետյանը: Շրջանավարտները հանդես եկան շնորհակալական խոսքով: