Նորություններ

Վերադառնալ
13.03.2014

Տեսակոնֆերանս ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի մասնակցությամբ

Տեսակոնֆերանս ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի մասնակցությամբ

Մարտի 12-ին  կայացավ տեսակոնֆերանս ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի ղեկավարության միջև:
Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը նշեց, որ բարձր է գնահատում  Կրթահամալիրի և Վոլգոգրադի ակադեմիայի  միջև հաստատված համագործակցության շարունակական զարգացումը, և հետայսու նման հանդիպումները հաճախակի բնույթ են կրելու: Պարոն Վարյանը ընդգծեց, որ ապագայում հանդիպումներ կկազմակերպվեն երկու կողմերի պրոֆեսորադասախոսական կազմի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:
Շնորհակալություն հայտնելով ոստիկանական կրթական հաստատությունների անձնակազմի միջև նման կապ հաստատելու նախաձեռնության համար` ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ.Տրետյակովը հույս հայտնեց, որ հետագայում կկազմակերպվեն խորհրդատվական դասընթացներ, կլոր սեղան քննարկումներ, ինչպես նաև առցանց դասընթացներ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր