Նորություններ

Վերադառնալ
25.12.2014

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆԱԿԱՆ ԷՐ

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ՏՈՆԱԿԱՆ ԷՐ

2014թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի սովորողների երդման և շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, կրթահամալիրի անձնակազմը, սովորողները և նրանց ծնողները: Շնորհավորելով սովորողներին ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանն ընդգծեց այն հանգամանքը, որ ոստիկանը պետք է հավատարիմ մնա իր երդմանը:

Ամանորին ընդառաջ նույն օրը տեղի ունեցավ տոնական համերգ, որը կազմակերպել էր ուսումնական կենտրոնի ղեկավարությունը: Համերգին մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը /Մրո/, ճանաչված և սիրված երգիչներ Մհերը և Նանան, «Ժողովրդական երգիչ» նախագծի երգիչներ Նարեկ Պողոսյանը և Գոհար Ասատրյանը: Համերգն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում: ՀՀ ոստիկանության  կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը շնորհակալություն հայտնեց տոնական բարձր տրամադրություն հաղորդելու համար և շնորհավորեց բոլորի գալիք Նոր Տարին:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր