Նորություններ

Վերադառնալ
28.08.2015

Քոլեջի նոր շրջանավարտներ

Քոլեջի նոր շրջանավարտներ

2015թ. օգոստոսի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2014-2015 ուստարվա շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձման հանդիսավոր արարողությունը` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներել-մայոր Գ.Համբարձումյանի մասնակցությամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կրթահամալիրի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմն ու շրջանավարտների ծնողները:

Շնորհավորելով նորընծա սպաներին ոստիկանության շարքերը համալրելու կապակցությամբ` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ.Համբարձումյանն իր խոսքում մաղթեց նրանց բարի ծառայություն` ոստիկանի դժվարին և պատվավոր աշխատանքում:


 ՀՀ ոստիկանության կրթահամալիր