Նորություններ
ՎերադառնալՕ՜Հենրիի «Մոգերի ընծաները» ամանորյա ներկայացումը
2015թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ամանորյա տրամադրություն էր տիրում: Ցուցադրվեց Օ՜Հենրիի «Մոգերի ընծաները» բեմադրությունը, ինչպես նաև դրամահավաք կազմակերպվեց Երևանի «Մանկան տուն» մանկատան համար:
Բեմադրության ռեԺիսորն էր Լիանա Սահակյանը, գեղ. ղեկավարը՝ ոստիկանության փոխգնդապետ Ռոզա Մուսայելյանը: Գլխավոր դերակատարներն էին ոստիկանության կրթահամալիրի սովորողներ ավագ սերԺանտ Շուշան Հոդաբաշյանը և կրտսեր սերԺանտ Լևոն Գևորգյանը:
Միջոցառմանը ներկա էին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Հովհ. Վարյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, սովորողները, ինչպես նաև Երևանի «Մանկան տուն» մանկատան տնօրինությունը:
Ներկայացման ավարտից հետո կրթահամալիրի պետ, գեներալ-լեյտենատ Հովհ. Վարյանը շնորհակալություն հայտնեց ներկայացման մասնակիցներին և կազմակերպիչներին, ինչպես նաև դերասան Արմեն Կարապետյանին ցուցաբերված մասնագիտական աջակցության համար: