Նորություններ

Վերադառնալ
13.06.2016

Օդեսայի ՆԳՆ պետական համալսարանի դասախոսի այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Օդեսայի ՆԳՆ պետական համալսարանի դասախոսի այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) Ոստիկանական փոխանակման 2016 թ. եվրոպական ծրագրի շրջանակներում ս/թ. հունիսի 6-10-ը ՀՀ ոստի­կա­նու­թյան կրթահամալիր էր այցելել Ուկրաինայի Հանրապետության ՆԳՆ Օդեսայի պե­տական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտություն­նե­րի թեկնածու, ոստիկանության մայոր Գաննա Սոբկոն: Հյուրընկալման պլանով նախատեսված միջոցառումների շրջանակներում հունիսի 6-ին Գաննա Սոբ­կոն հանդիպեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գենե­րալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի, կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ի­րավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Տիգրան Ե­սայանի, ինչպես նաև` կրթահամալիրի ուսումնական հաստատությունների ղեկա­վարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կրթահամալիրի կառուց­վածքին, կրթական ծրագրերին, գործունեության հեռանկարներին վերաբերող հար­ցեր: Հունիսի 7-ին Գաննա Սոբկոն այցելեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ա­կադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանու­թյան ամբիոն, որտեղ ընդհանուր գծերով ծանոթացավ ՀՀ քրեական օրենսգրքին, ինչպես նաև` հոգեկան բռնության դեմ պայքարի ներպետական քրեաիրավական կարգավորումներին: Հունիսի 8-ին տեղի ունեցավ Գաննա Սոբկոյի հանդիպումը կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրա­վունքի տեսության և սահմանադրական ի­րավունքի ամբիոնի պրո­ֆեսորադասա­խո­սական կազմի հետ: Հանդիպման ընթացքում ամբիոնի կողմից ներկայացվեցին Մարդու իրավունքները և ոստիկանությունը դասընթացի հի­մունքները, ինչպես նաև` ազատության, անվտանգության և արդարադատության ներպետական օրենս­դրական կարգավորումները: Հունիսի 9-ին Գաննա Սոբկոն հյուրընկալվեց ՀՀ ոստի­կանության ՔՀԳՎ Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանե­կան բռնության դեմ պայքարի վարչությունում, որտեղ վարչության պետ, ոստի­կա­նության գնդապետ Նելլի Դուրյանը ներկայացրեց ընտանեկան բռնության դեմ պայ­քարի օրենսդրական գործիքները և նշված ոլորտում Հայաստանի Հանրապե­տու­թյան փորձը: Հունիսի 10-ին տեղի ունեցավ այցի արդյունքների ամփոփումը: Հյու­րընկալման պլանով նախատեսված մշակութային միջոցառումների շրջանակնե­րում Գաննա Սոբկոն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հու­շահամալիր, ՀՀ ոս­տի­կանության թանգարան, Հայաստանի պատմության թանգա­րան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: